Ընկերության մասին
«ԱԿՎԵԴՈՒԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն տրամադրում է հիդրոտեխնիկական ոլորտում՝ արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման նախագծման, ինչպես նաև հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողությունների ծառայություններ։ Ընկերության փորձառու ինժեներների թիմը մասնագիտացած է արդյունավետ լուծումներ առաջարկելու մեջ, որոնք համապատասխանում են գործող շինարարական նորմերին և կանոններին:
Ընկերության փորձը
Ընկերության փորձը ներառում է նախագծերի լայն շրջանակ՝ քաղաքային և համայնքային արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցեր: Նախագծերում ամեն մի օբյեկտի համար ներկայացված են տվյալ տարածքում ամենաարդյունավետ և կայուն լուծումներ:
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները

Հիդրոմելորացիա՝ ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, ոլորտում նախագծում, նախահաշվային փաստաթղթերի կազմում: 

Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններ:

Հեղինակային հսկողության ծառայություններ:

Ընկերության կողմից իրականացրած նախագծերը
Կազմակերպույթյունը հիմնադրվել է 2018 թվականին: Կազմվել է ավելի քան 60 /վաթսուն/ տարբեր ռիսկայնույթյան աստիճան ունեցող օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Մատուցվել է ինչպես հեղինակային հսկողության, այնպես էլ տեխնիկական հսկողության ծառայություններ: Իրականացվել կաթիլային համակարգի ավելի քան 100 օբյեկտների նախագծում և նախահաշվային փաստաթղթերի կազմում: